Մամուլ 5 տարի առաջ - 02:06 06-07-2021

Յուրատեսակ շնորհակալություն՝ պետական հիմնարկներում իշխանության «ակտիվիստներին». Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստ» թերթի տեղեկություններով, պետական գերատեսչություններում ընտրություններից հետո մի շարք աշխատակիցներ, մյուսների համար անհասկանալի, պարգևատրումներ և այլ հավելավճարներ են ստանում՝ ցուցակներով: Մեր աղբյուրների փոխանցմամբ, հետաքրքիր «զուգադիպությամբ», խրախուսվում են այն աշխատակիցները, որոնք ակտիվորեն ներգրավված են եղել ՔՊԿ-ի նախընտրական շտաբերի աշխատանքներում: Պետական հիմնարկներում խոսում են, որ, ըստ էության, իշխող ուժը իր ակտիվիստներին, որոնք նաև այդ հիմնարկների աշխատակիցներ են, «շնորհակալություն» է հայտնում կամ պարզապես վարձատրում է՝ պետության հաշվին: Այս փաստը հարուցել է պետական համակարգի այլ աշխատակիցների վրդովմունքը:

Պետական հիմնարկներում դժգոհում են, թե այդ ո՞ր լավ աշխատանքի համար են պարգևատրվում այդ մարդիկ, նրանք հատուկ ոչինչ չեն արել այն գործառույթների շրջանակներում, որի պատասխանատուն կամ աշխատակիցն են, սակայն ոչ մի բացատրություն չեն ստանում: Այն դեպքերում, երբ հարցերը շատանում ու համառանում են, տրվում է կարճ ու կոնկրետ պատասխան՝ ձեր գործը չէ, այդպես է ասվել, ուրեմն այդպես է պետք: Մեզ հասած տեղեկություններով, այս գործընթացը համատարած է, ընդգրկում է պետական համակարգը ամբողջությամբ։ Ստացվում է՝ նրանց, ովքեր, օրինակ՝ հրաժարվել են ստիպողաբար մասնակցել Փաշինյանի հանրահավաքին, համատարած ազատում են աշխատանքից, իսկ ովքեր իրենց համար աշխատանք են տարել, պարգևատրում են պետության հաշվին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի