Արտաքին 5 տարի առաջ - 23:38 06-07-2021

Եվրոեռյակը անհանգստություն է հայտնել Իրանի՝ ուրանի հարստացման որոշման կապակցությամբ

Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան հայտարարել են, որ լրջորեն մտահոգված են հարստացված ուրան արտադրելու Իրանի որոշմամբ: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Գերմանիայի կառավարության կայքում:

«Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Միացյալ Թագավորության արտգործնախարարներս, լուրջ մտահոգված ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերջին զեկույցով, որով հաստատվում է, որ Իրանը քայլեր է ձեռնարկել հարստացված ուրան արտադրելու ուղղությամբ», - ասված է հայտարարության մեջ:

Եվրոեռյակը սա որակել է Իրանի միջուկային գործարքի շրջանակներում Թեհրանի պարտավորությունների լուրջ խախտում: Ընդգծվում է, որ Իրանի որոշումը քայլ է դեպի միջուկային զենքի ստեղծում, քանի որ երկիրը կարիք չունի ուրանի մետաղի արտադրության կամ այս ոլորտում գիտատեխնիկական զարգացումների:

Ավելի վաղ ԱՄՆ-մ ևս հանդես էր եկել նման հայտարարությամբ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով