Արտաքին 1 տարի առաջ - 19:38 15-09-2025

ԱՄՆ-ն պնդում է, որ Իրանը վերացնի ուրանի հարստացման բոլոր կարողությունները

ԱՄՆ-ն կարծում է, որ Իրանը պետք է լիովին դադարեցնի սեփական միջուկային ծրագրի զարգացումը և ապամոնտաժի ուրանի հարստացման բոլոր կարողությունները:

Այդ մասին հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը՝ Վիեննայում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Գլխավոր խորհրդաժողովի 69-րդ հերթական նստաշրջանի լիագումար նիստում:

«Իրանի կողմից ԱԷՄԳ-ի նկատմամբ թափանցիկության պակասը և նրա միջուկային էսկալացիաներն անհանդուրժելի են:

Իրանի միջուկային ծրագիրը, ներառյալ ուրանի հարստացման բոլոր կարողությունները, պետք է ամբողջությամբ ապամոնտաժվեն»,- ասել է նա:

«Իրանը պետք է լիակատար աջակցություն ցույց տա ԱԷՄԳ-ին՝ հաշվի առնելով իր պարտավորությունները, և (տեսուչներին) տրամադրի հասանելիություն այն բոլոր վայրերին, որոնք մտահոգություն են հարուցում»,- նշել է նախարարը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան