Ներքին 5 տարի առաջ - 20:59 06-07-2021

Երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող կրթական ծրագրեր՝ բուհ-քոլեջ համագործակցությամբ․ ԿԳՄՍՆ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Բերդի բազմագործառութային պետական քոլեջի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Կնքված հուշագրի համաձայն՝ իրականացվելու են երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող կրթական ծրագրեր. քոլեջի ուսանողների համար կազմակերպվելու են տեղեկատվական օրեր համալսարանում, թեմատիկ, մասնագիտական կողմնորոշման դասընթացներ և ակնարկային դասախոսություններ՝ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի մասնակցությամբ, խորհրդատվական և նախապատրաստական դասընթացներ, խորհրդակցություններ, շրջայցեր:

Նախատեսվում է նաև քոլեջի ուսանողներին ներգրավել համալսարանական միջոցառումներին, նրանց ծանոթացնել համալսարանական առօրյային և ուսանողական կյանքին, աջակցել քոլեջի բարձր առաջադիմությամբ սովորող ուսանողներին՝ ՃՇՀԱՀ-ում ուսումնառությունը շարունակելու նպատակով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան