Ներքին 3 տարի առաջ - 19:21 26-01-2023

ՀՀ գլխավոր դատախազը Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունվարի 26-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին և դեսպանի հետ քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազությունից, Հայաստանի գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել կազմակերպված հանցավորության և միջազգային բնույթի հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում իրավական օգնության և արդյունավետ համագործակցության համար՝ վստահությամբ ընդգծելով, որ փոխգործակցությունը կլինի շարունակական և նոր որակ կհաղորդի հայ-նիդերլանդական հարաբերություններին:

«Հանդիպման ընթացքում Աննա Վարդապետյանն անդրադարձել է Դատախազության բարեփոխումների առաջնահերթություններին: Դրանց շարքում ՀՀ գլխավոր դատախազն առանձնացրել է դատախազների ծանրաբեռնվածության հաշվառման և վիճակագրության վարման էլեկտրոնային համակարգի ստեղծման, դատախազների իրավական կրթության կատարելագործման, դատախազների արտաքին հաղորդակցությանն առնչվող վերապատրաստումների կազմակերպման ուղղությամբ աշխատանքներն ու այդ համատեքստում դեսպանի հետ քննարկել նշված ոլորտներում համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ դեսպան Սխերմերսն ընդգծել է, որ Նիդերլանդների Թագավորությունն աջակցում է Հայաստանում օրենքի գերակայությանը, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանությանն ու այդ համատեքստում կարևորել է Դատախազության դերն ու նշանակությունը:

Հայաստանում Նիդերլանդների դեսպանը ՀՀ գլխավոր դատախազի կողմից նշված ուղղություններով համագործակցելու հնարավորությունները քննարկելու պատրաստակամություն է հայտնել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան