Արտաքին 5 տարի առաջ - 19:03 05-07-2021

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը ցուցադրել է Ռուսաստանում ահաբեկչություններ ծրագրող ԻՊ անդամների ձերբակալման կադրերը

Անվտանգության դաշնային ծառայությունը հրապարակել է «Իսլամական պետություն» միջազգային կազմակերպության անդամների ձերբակալման կադրերը, որոնք այս ամառ նախատեսում էին ահաբեկչություններ իրականացնել Մոսկվայում, Աստրախանում և Կաբարդինո-Բալկարիայում։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Առաջին կադրերը ցույց են տալիս, թե ինչպես են անվտանգության աշխատակիցները (ոմանք քաղաքացիական հագուստով) սպիտակ մեքենայից դուրս հանում տղամարդուն, ձեռնաշղթաներ հագցնում և նստեցնում բեռնատարի մեջ:

Հետագայում, օպերատիվ աշխատակիցները մուտք են գործում փայտե տուն, որտեղ նրանք չեզոքացնում են ահաբեկչին: Շենքում ԱԴԾ աշխատակիցները գտել են ահաբեկչական բովանդակությամբ նյութեր՝ ներառյալ ԻՊ դրոշը, արմատականների հետ նամակագրության հեռախոսներ և այլն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Անվտանգության դաշնային ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Աստրախանի շրջանում և Կաբարդինո-Բալկարիայում վնասազերծվել են վեց հանցագործներ, ևս երկուսը ձերբակալվել են Ռուսաստանի մայրաքաղաքում:

Դրանից առաջ հայտնի է դարձել, որ Մոսկվայի դատարանը ձերբակալել է ԻՊ-ի կողմնակիցին, որը պատրաստվում էր ահաբեկչություններ իրականացնել Մոսկվայում և Աստրախանի շրջանում: Ամբաստանյալին մեղադրանք է առաջադրվել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի