Արտաքին 4 տարի առաջ - 21:49 05-11-2021

Բարսելոնայում հատուկ գործողություն է տեղի ունեցել՝ վրացական հանցավոր խմբավորման անդամների ձերբակալման համար

«Բանու» ծածկանունով ոստիկանական լայնածավալ հատուկ գործողություն է իրականացվել Բարսելոնայում վրացական հանցավոր խմբի դեմ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, հայտնել են Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունից։

Իսպանական ոստիկանությունը ձերբակալել է ինը մարդու՝ ութ Վրաստանի և մեկ Ռուսաստանի Դաշնության քաղաքացու։ Բոլոր ձերբակալվածները մեղադրվում են բնակարանային գողություններ կատարելու և հանցավոր խմբին անդամակցելու մեջ (Իսպանիայի Քրեական օրենսգրքի 237 և 570 հոդվածներ): Յուրաքանչյուրին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում։

Արդեն խուզարկություններ են կատարվել այն բնակարաններում, որտեղ ժամանակավորապես բնակվել են հանցավոր խմբի անդամները։

Ինչպես նշվում է, հատուկ գործողությանը նախորդել են երկարատև օպերատիվ-հետախուզական աշխատանքներ՝ Վրաստանի ՆԳՆ Քրեական ոստիկանության դեպարտամենտի կցորդի աջակցությամբ։ Տարվա ընթացքում իրավապահները հետեւել են հանցագործներին եւ հաստատել նրանց կապերը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում