Արտաքին 5 տարի առաջ - 18:27 03-07-2021

«Դելտա» շտամը թափանցել է աշխարհի 100 երկիր. ԱՀԿ

Կորոնավիրուսի «Դելտա» հնդկական ծագում ունեցող շտամը հայտնաբերվել է 98 երկրում և արագորեն տարածվում է: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը՝ հղում անելով ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի ճեպազրույցին:

Գեբրեյեսուսն ընդգծել է, որ վարակի «Դելտա» տարբերակը վտանգավոր է և շարունակում է ձևափոխվել: Ուստի այն պահանջում է «մշտական գնահատական և հանրային առողջապահական միջոցառումների մանրակրկիտ ճշգրտում»:

Բացի դրանից, ինչպես կանխատեսել է կազմակերպության գլխավոր համաճարակաբան Մարիա վան Կերկհովեն, COVID-19-ի հայտնի շտամները «կշարունակեն զարգանալ, կհայտնվեն ավելի շատ մուտացիաներ, և դրանցից մի քանիսը անհանգստություն կառաջացնեն»:

Այս կապակցությամբ ԱՀԿ ղեկավարը կառավարություններին կոչ է արել մեծացնել պատվաստումների մակարդակը և ուժեղացնել հանրային առողջապահական միջոցառումները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան