Ավելին 5 տարի առաջ - 19:59 03-08-2021

«Դելտա» շտամը փաստացի նոր վարակ է․ WP

Washington Post-ը և Drugs.com-ը հրապարակել են հատվածներ կորոնավիրուսի տարածման վերաբերյալ կառավարական փաստաթղթից: Գիտնականները եզրակացրել են, որ վիրուսի հնդկական շտամը այնքան վարակիչ է, ինչպես ջրծաղիկը և կարող է փոխանցվել պատվաստված մարդկանց միջև:

Փաստաթուղթը, որն ստացել է CDC-ն (Բժշկական կանխարգելման և վերահսկման կենտրոն), արտացոլում է Delta շտամի մի քանի վերջին բռնկումների տվյալները և վիրուսի այս շտամի ուսումնասիրությունների արդյունքները, որոնք կհրապարակվեն այս շաբաթվա վերջին:

Գիտնականները խոստովանում են, որ «դելտա» շտամը կարող է նոր վիրուս համարվել: Պարզվել է, որ պատվաստված մարդկանց մոտ վիրուսային բեռը կարող է լինել նույնը, ինչ չպատվաստված մարդկանց մոտ: Բացի այդ, պատվաստված մարդիկ կարող են նույնքան վարակիչ լինել:

«Ես այս փաստաթուղթը վերջացրեցի կարդալ ավելի ահաբեկված, քան սկսել էի», - թերթին ասել է Կալիֆոռնիայի Սան Ֆրանցիսկոյի համալսարանի բժշկական դպրոցի ղեկավար Ռոբերտ Վախտերը:

CDC-ում լրջորեն անհանգստացած են․ գործակալությունը արդեն փոխել է դիմակներ կրելու վերաբերյալ առաջարկությունները: Դրանք կրկին պետք է կրեն բոլորը, ներառյալ պատվաստվածները, և նույնիսկ փողոցում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան