Արտաքին 5 տարի առաջ - 12:22 03-07-2021

Կանադայում անոմալ շոգից 719 մարդ է մահացել

Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում աննորմալ շոգի պատճառով արդեն 719 մարդ է մահացել: Այս մասին հայտարարել է CBS հեռուստաալիքը՝ հղում կատարելով նահանգի դատաբժշկական փորձագետ Լիզա Լապոյնտին:

Նա պատմել է, որ վերջին շաբաթվա ընթացքում ոստիկանությունը քաղաքացիների հանկարծակի մահվան 719 դեպք է գրանցել Բրիտանական Կոլումբիայի տարբեր քաղաքներում:

«Եղանակային ծայրահեղ պայմանները, որոնք նախորդ շաբաթ վերապրեց Բրիտանական Կոլումբիան, էական գործոն են, որոնք նպաստում են մահերի թվի աճին»,- հայտարարել է Լապոյնտը:

Ըստ նրա՝ անցյալ ուրբաթ օրվանից մինչև հինգշաբթի դատաբժշկական փորձագիտության ծառայությունը բազմաթիվ հաղորդագրություններ է ստացել հանկարծակի և անսպասելի մահերի մասին, որոնք գրանցվել են ամբողջ նահանգով մեկ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում