Ավելին 1 տարի առաջ - 21:26 15-07-2025

Իսպանիայում անոմալ շոգի պատճառով ավելի քան 1000 մարդ է մահացել

Իսպանիայում 2025 թվականի մայիսի 16-ից հուլիսի 13-ը աննորմալ շոգի պատճառով մահացել է ավելի քան հազար մարդ, ինչը գրեթե 1000%-ով ավելի է, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում, ասվում է երկրի առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Իսպանիայի պետական օդերևութաբանական ծառայությունը (AEMET) հայտնել էր, որ 2025 թվականի հունիսը ամենատաքն էր Իսպանիայում օդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ։

Ամսվա ընթացքում AEMET-ը գրանցել է բազմաթիվ առավելագույն ջերմաստիճանային ռեկորդներ, որոնցից առանձնանում է հունիսի 28-ին Էլ Գրանադոյում գրանցված 46°C-ը։

«Կառլոս III ինստիտուտի MoMo (օրական մահացության մոնիթորինգի համակարգ) համակարգը 2025 թվականի մայիսի 16-ից հուլիսի 13-ը ընկած ժամանակահատվածում ջերմային ալիքների պատճառով ընդհանուր առմամբ 1180 մահվան դեպք է արձանագրել։ Սա ավելի քան 1035%-ով ավելի է, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում, երբ գրանցվել էր 114 մահվան դեպք», – ասվում է զեկույցում։

Գերատեսչության տվյալներով՝ այս ժամանակահատվածում կարմիր տագնապի մակարդակը երկրում ակտիվացել է 76 անգամ՝ օդերևութաբանական դիտարկումների համակարգում առավելագույնը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում