Մամուլ 5 տարի առաջ - 08:22 02-07-2021

Ջհանգիրյանի դռանը կոնյակ-բոնբոներկայով հերթեր են․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Իրեն «օրենքի ուժով» ԲԴԽ նախագահ կարգած Գագիկ Ջհանգիրյանի կաբինետի դիմաց այս օրերին կոնյակ-բոնբոներկայով հերթեր են գոյացել։ Բարձրագույն դատական խորհրդի մեր աղբյուրներն ասացին, որ հերթով Ջհանգիրյանի մոտ են մտնում տարբեր դատավորներ՝ իրենց գործերը դասավորելու։ Բանն այն է, որ հուլիսին լրանում է մի շարք դատարանների նախագահների պաշտոնավարման երեք տարին, եւ ԲԴԽ-ն պետք է նոր նախագահներ նշանակի։ Հիմա դատավորները հերթով մտնում են Ջհանգիրյանի մոտ՝ խնդրելու, միջնորդելու, իրենց հավատարմությունը հայտնելու, կաշառելու, որ հենց իրենք նշանակվեն այս կամ այն դատարանի նախագահ։

Դատավորների մի մասն էլ մտնում է՝ մարզերից Երեւանի դատարան տեղափոխվելու խնդրանքով։ Մի խոսքով, վերադարձել են Ջհանգիրյանի սիրելի «հին ու բարի» ժամանակները՝ 90-ականները, երբ նա դատավորներ ու նախագահներ էր նշանակում, եւ իրենից կախում ունեցողները հերթ էին կանգնում նրա կաբինետի մոտ, ենթադրաբար՝ ոչ դատարկաձեռն։ Իսկ զինվորական գործերով անցնողների հարազատներն արյուն-արցունք էին թափում՝ անօրինական քննությունների պատճառով։ Մեզ ասացին՝ եթե ԲԴԽ-ի տեսախցիկները հետ շրջեն, բավական հետաքրքիր կոռուպցիոն փաստեր կհայտնաբերվեն»։

Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում