Ներքին 5 տարի առաջ - 23:29 29-06-2021

Իշխանությունը գնացել է ընտրություններին՝ չկատարելով ոչ մի խոստում․ Ռոբերտ Քոչարյան

Այսօր կայացել է «Հայաստան» դաշինքի առաջին ընդհանուր ժողովը: Մինչ ելույթներին անցնելը, ներկաները դիտել են դաշինքի անցած ճանապարհի մասին պատմող տեսանյութ: Այնուհետև ելույթներ են ունեցել դաշինքի անդամներ Նարեկ Մանթաշյանը, Վահե Հակոբյանը, Իշխան Սաղաթելյանը և այլք:

Ժողովը եզրափակվել է դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի ելույթով: ՀՀ երկրորդ նախագահը անդրադարձել է մի շարք հարցերի, այդ թվում` ընտրությունների արդյունքներին և դաշինքի անելիքներին:

Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ մոտ 200.000 ձայն կասկածի տակ է և նրանք պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան և կսպասենք հետագա զարգացումներին:

«Իշխանությունը գնացել է ընտրություններին՝ չկատարելով ոչ մի խոստում, այդ նույն իշխանությունը պարտվել է պատերազմը, որի ընթացքում ունեցել ենք հազարավոր զոհեր, կրկնակի զոհեր և առողջ հասարակությունը այդպիսի արդյունքներից հետո չպետք է քվեարկեր իշխանության վերարտադրվելու համար»,- նշել է ՀՀ երկրորդ նախագահը։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները