Ավելին 5 տարի առաջ - 22:48 29-06-2021

Թուրքիայում ուրարտական շրջանի ամրոց է վերականգնվում

Թուրքիայի Բիթլիս նահանգի Ադիլջևազ (պատմական Արծկե) շրջանում սկսվել են տեղի 3000 տարվա ամրոցի վերականգման աշխատանքները։ Ըստ թուրքական աղբյուրների՝ ամրոցը կառուցվել է ուրարտական ժամանակաշրջանում։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։

Արծկեն պատմական քաղաք էր Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Բզնունիք գավառում, գտնվում էր Վանա լճի հյուսիսային ափին, Խլաթ և Արճեշ քաղաքների միջև։ Հիշատակվում է դեռևս 5-րդ դարից, զարգացում է ապրել 10-13-րդ դդ, 19-րդ դարի սկզբներին ուներ միայն 500 տուն՝ հայ և քուրդ բնակչությամբ։ Քաղաքի հայ բնակչությունը ոչնչացվել է Մեծ եղեռնի ընթացքում։

Շինարարական աշխատանքներն իրականացվում են Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարության աջակցությամբ։ Հայտնի է, որ վերականգնման աշխատանքները մեկնարկել էին դեռևս երկու ամիս առաջ, սակայն այժմ նոր թափ են ստացել։

Թուրքական աղբյուրը ամրոցը ներկայացնում է որպես տարբեր քաղաքակրթությունների թողած ժառանգություն։

Մինչև արաբական նվաճումներն Արծկեն պատկանել է մերթ Գնունիներին, մերթ էլ՝ Բզնունիներին և վարչականորեն մտնում էր Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Բզնունիք գավառի մեջ։ Արաբներն իրենց առաջին արշավանքների ժամանակ, 7-րդ դարի կեսերին, գրավում են Արծկեն և այն կոչում Դար ալ Ջավազ, որից էլ ծագել է նրա այժմյան՝ Ալջավազ կամ Ադել-ջևազ (Ադիլջևազ) անունը։ 11-րդ դարի սկզբներին քաղաքն անցնում է Բյուզանդիայի տիրապետության տակ, 1054 թվականին գրավում են սելջուկ թուրքերը, 1100 թվականին տիրում են Շահարմենները, 1207-ին՝ Էյուբյանները, իսկ 1244-ին՝ մոնղոլները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում