Արտաքին 5 տարի առաջ - 19:06 29-06-2021

Ավելի քան 50 մարդ տեղափոխող նավը խորտակվել է Բալիի ափերի մոտ

Ինդոնեզիայում խորտակվել է ավելի քան 50 մարդ տեղափոխող ուղևորատար նավը: Այս մասին հայտնում է Xinhuanet պորտալը:

Դեպքը տեղի է ունեցել Բալի կղզու հարակից ջրային տարածքում: Նախնական տվյալներով՝ նավում եղել է 41 ուղևոր, ինչպես նաև անձնակազմի 15 անդամ:

Փրկարար նավերն ուղարկվել են վթարի վայր: Արտակարգ իրավիճակների ծառայությունները առնվազն 20 մարդու դուրս են բերել ջրից: Պարզվել է, որ նավի վրա գտնվող ութ մարդ վիրավորվել է:

Լաստանավը ընթանում էր Ջավայից Բալի: Միջադեպի պատճառը ներկայումս անհայտ է, նավում գտնվող մարդկանց որոնումները շարունակվում են: Տեղեկություն չկա նաև վթարի արդյունքում զոհվածների մասին:

Ավելի վաղ Եմենի ափերի մոտ նավակի վթարից հետո հայտնաբերվել էր ավելի քան 150 մահացած: Նախնական տվյալների համաձայն՝ Աֆրիկայից ավելի քան 250 միգրանտներ գտնվում էին Եմենի ափերի մոտ խորտակված նավում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան