Արտաքին 5 տարի առաջ - 21:57 07-07-2021

Զբոսանավը, որում 35 զբոսաշրջիկ կար, խորտակվել է Թուրքիայի ափերի մոտ

Թուրքիայի ափերի մոտ զբոսանավ է խորտակվել: Այդ պահին նավի վրա 35 զբոսաշրջիկ կար: Վթարը տեղի է ունեցել ափից 15 մետր հեռավորության վրա՝ դեպի Օլուդենիզ գյուղի մոտակայքում գտնվող Ֆեթհիյե մեկօրյա էքսկուրսիայի ժամանակ:

Ըստ Turizmajansi-ի՝ տուժածների մեծ մասն ինքնուրույն լողացել են ափ: Բացի այդ, թուրք փրկարարները որոնողական գործողություններ են իրականացրել: Դրանք դադարեցվել են այն բանից հետո, երբ Առափնյա պահպանության ծառայության ջրասուզակների և ուղղաթիռում գտնվող մասնագետների խումբը ջրի տակ որևէ մարմին չի հայտնաբերել:

Այնուամենայնիվ, ողբերգությունից հնարավոր չի եղել խուսափել: Տեղի բնակիչները օգնել են երեք զբոսաշրջիկների ջրից դուրս գալ: Նրանց մեջ էր երկու տարեկան երեխա, որին բժիշկները չեն կարողացել փրկել: Հոսպիտալացված մյուս երկուսի առողջությանը վտանգ չի սպառնում:

Դեպքի վայր ժամանած Ֆեթհիեի նահանգապետը հայտնել է, որ զբոսանավի խորտակման պատճառ է դարձել նավակի դիմացի հատվածի անցքը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»