Արտաքին 5 տարի առաջ - 12:04 28-06-2021

ԱՄՆ ՌՕՈՒ-ն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի և Իրաքի սահմանին գտնվող իրանամետ խմբավորումներին

Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերը կիրակի՝ հունիսի 27-ին, օդային հարվածներ են հասցրել իրանամետ աշխարհազորայինների թիրախներին Իրաքի և Սիրիայի սահմանին: Այս մասին իր կայքում հայտնում է Պենտագոնը:

Հայտարարության մեջ ԱՄՆ ՊՆ-ն ասում է, որ համապատասխան հանձնարարականները տվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

«ԱՄՆ զինված ուժերն այսօր երեկոյան պաշտպանական ճշգրիտ օդային հարվածներ են հասցրել իրաքա-սիրիական սահմանային շրջանում գտնվող թիրախներին, որոնք օգտագործում են Իրանի աջակցությունը վայելող ապստամբ խմբավորումները: Այս թիրախներն ընտրվել են այն պատճառով, որ այդ օբյեկտներն օգտագործում են իրանական աջակցությունը ստանձնած աշխարհազորայինները, որոնք անօդաչու թռչող սարքեր են իրականացնում ԱՄՆ-ի անձնակազմի և Իրաքի օբյեկտների վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Հաշվի առնելով Իրանի աջակցությունը ստացող խմբավորումների կողմից շարունակվող հարձակումները, որոնք թիրախավորում են Իրաքում ԱՄՆ-ի շահերը, նախագահը հետագա ռազմական գործողությունների հրաման է տվել՝ կանխելու և զսպելու նման հարձակումները»,- ասվում է հայտարարության մեջ:

ԱՄՆ զինված ուժերը հավելել են, որ ամերիկյան կողմը ձեռնարկել է «անհրաժեշտ, տեղին և կանխամտածված գործողություններ», որոնց նպատակն է «սրացման ռիսկը սահմանափակելը», ինչպես նաև «զսպման հստակ և միանշանակ ազդանշան ուղարկելը»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի