Արտաքին 3 տարի առաջ - 13:30 25-03-2023

ԱՄՆ-ն չի ձգտում Իրանի հետ զինված հակամարտության, սակայն պատրաստ է պատասխանել իրանամետ խմբավորումների հարձակումներին. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի ձգտում Իրանի հետ զինված հակամարտության, սակայն պատրաստ է պատասխանել իրանամետ խմբավորումներին, եթե նրանք հարձակումներ գործեն ամերիկյան ուժերի դեմ: Ինչպես փոխանցում է Ամերիկայի ձայնը, Բայդենն այս մասին ասել Օտտավայում Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Եվ մի՛ սխալվեք, ԱՄՆ-ն չի ձգտում, շեշտում եմ, չի ձգտում հակամարտության Իրանի հետ: Բայց պատրաստ եղեք, որ մենք վճռական հարված կհասցնենք մեր ժողովրդին պաշտպանելու համար: Դա այն է, ինչ տեղի ունեցավ երեկ երեկոյան»,-ասել է Բայդենը։

Ամերիկայի առաջնորդը պնդել է, որ ամերիկյան հարձակումն իրականացվել է ի պատասխան Սիրիայում Իրանի աջակցությունը վայելող խմբավորումների կողմից ամերիկյան զորքերի նկատմամբ կատարված հարձակման։ Նրա խոսքով՝ իրանամետ խմբավորումներից մեկն անօդաչու թռչող սարք է օգտագործել՝ ամերիկյան օբյեկտներից մեկին հարվածելու համար։

Բայդենը հայտնել է, որ հարձակման հետևանքով մեկ ամերիկացի սպանվել է, ևս մի քանիսը՝ վիրավորվել։ Նա նշել է, որ հրամայել է անհապաղ արձագանքել միջադեպին։ «Անցած գիշեր ԱՄՆ-ի զինվորականները Սիրիայում ավիահարվածներ են հասցրել ամերիկյան զինվորականների վրա կատարված հարձակման պատասխանատուներին»,- ասել է նա։

Սիրիայի տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ ամերիկյան նոր հարձակումից հետո, ըստ տեղեկությունների, ավելի քան 20 հրթիռ է արձակվել երկրի արևելքում գտնվող ամերիկյան օկուպացիոն ուժերին պատկանող երկու անօրինական բազաների վրա:

Հրթիռային նոր հարձակումների թիրախ են դարձել ամերիկյան ֆորպոստները, որոնք տեղակայված են Սիրիայի Դեյր ալ-Զաուր նահանգում գտնվող ալ-Օմար նավթահանքի և Կոնիկո գազի հանքավայրի մոտ։ Հարվածների հետևանքով ամերիկյան ուղղաթիռներ են թռչել գազի հանքավայրի վրայով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով