Արտաքին 5 տարի առաջ - 19:37 27-06-2021

Մեծ Բրիտանիայում հետաքննվում է առողջապահության նախարարի հրաժարականի պատճառ դարձած տեսանյութի արտահոսքը

Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետի անդամ Բրենդոն Լյուիսը հաղորդել է, որ երկրի կառավարությունը ծրագրում է հետաքննություն անցկացնել լրագրողների մոտ հայտնված առողջապահության նախարարության տեսախցիկների տվյալների վերաբերյալ, որոնք հանգեցրել են առողջապահության նախարար Մեթ Հենքոքի պաշտոնանկությանը: Այս մասին հայտնում է «Բի-Բի-Սի»-ն:

«Առողջապահության նախարարությունը միանգամայն արդարացիորեն կհետաքննի այս միջադեպը: Սա անհրաժեշտ է՝ հասկանալու համար, թե ընդհանրապես ինչպես կարող էր տեղի ունենալ այդպիսի արտահոսք: Մենք պետք է մտահոգվենք այն փաստով, որ ինչ-որ մեկը կարողացել է ձայնագրություն ստանալ կառավարության շենքից»,- նշել է Լյուիսը:

Տեսանյութը հրապարակած The Sun պարբերականի ներկայացուցիչները նշում են, որ հոլովակը ստացվել է «մտահոգ Ուայթհոլի իրազեկիչից»:

Տեսանյութը, որում Հենքոքը և նրա օգնական Օլիվերա Թրեսա Ջինա Քոլադանջելոն համբուրվում են՝ գրկախառնված Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարության շենքի հաստատություններից մեկում, հրապարակվել է հունիսի 25-ին The Sun կայքում:

Հենքոքը հրաժարականի վերաբերյալ իր հայտարարության մեջ ներողություն է խնդրել կարգապահական կանոնները խախտելու համար, ինչպես նաև ներողություն է խնդրել իր ընտանիքից այն բանի համար, որ «նրանց ստիպել է անցնել այդ ամենի միջով»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»