Ներքին 5 տարի առաջ - 13:41 26-06-2021

Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված երեխաներն իրենց լավ են զգում

Արմենպրեսը հայտնում է,որ Շիրակի մարզ էքսկուրսիա եկած և սննդային թունավորում նախնական վարկածով Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված երեխաներն ու մեծահասակներն իրենց լավ են զգում: Այս մասին տեղեկացրեց հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանը՝ նշելով, որ հոսպիտալացվածների մի մասը դուրս կգրվի հունիսի 26-ին, մյուսները՝ 27-ին: Բուժման ընթացքում բարդություններ չեն առաջացել:

Շիրակի մարզ Այրումից էքսկուրսիա եկած երեխաները հունիսի 25-ին «Ջարդի ձոր» կոչվող տարածքում կերել են տնային պայմաններում առավոտյան պատրաստված քաբաբ, որը պահվել է ոչ սառնարանային պայմաններում: Երեխաների ինքնազգացողությունը վատացել է ավելի ուշ, երբ երեխաներն արդեն Գյումրիում էին: Հոսպիտալացվել էր 23 անձ՝ 16 երեխա և 7 չափահաս:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի