Արտաքին 3 տարի առաջ - 18:20 27-09-2023

Երեխաներն ունեն իրենց հայրենիքում խաղաղ ապրելու իրավունք․ Մխիթարյանը դիմել է համաշխարհային առաջնորդներին

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Իտալիայի գավաթակիր և Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կոչով դիմել է համաշխարհային առաջնորդներին՝ Արցախում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Այս մասին Մխիթարյանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

Մխիթարյանը հիշեցրել է, որ 10 ամսվա շրջափակումից հետո սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինված ուժերը դաժան հրետակոծության ենթարկեցին Լեռնային Ղարաբաղը։

«Սիրտս կոտրվում է, երբ իմանում եմ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված եւ Հայաստան զանգվածաբար փախչող հազարավոր հայ ընտանիքների ցավի, կորստի և մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին:

Իրավիճակը, որն այժմ տառապանք է պատճառում մարդկանց Լեռնային Ղարաբաղում, հիշեցնում է պատմության ամենամութ ժամանակները։ Մենք հաճախ ափսոսանքով հետ ենք նայում սպանությունների, էթնիկ զտումների եւ համակենտրոնացման ճամբարների մութ էջերին եւ զղջում, որ ոչ ոք բավարար ջանք չի գործադրել այդ ամենը վերացնելու համար»,- գրել է նա:

Մխիթարյանը հայտնել է, որ հնարավոր չէ հետ բերել անցյալի վայրագությունների զոհերին, սակայն դեռևս ժամանակ կա՝ Արցախում նոր ցեղասպանությունը կանխելու համար։ Նրա խոսքով՝ այս սարսափի մեջ անհրաժեշտ է հրատապ մարդասիրական օգնության մոբիլիզացիա Լաչինի միջանցքով և միջազգային դիտորդների տեղակայում` մարդկության դեմ ուղղված հանցագործությունները դադարեցնելու համար:

«Այժմ հրատապ է միջազգային առաջնորդների համար ոտքի կանգնել էթնիկ զտումների դեմ եւ օգտագործել բոլոր հնարավոր քաղաքական գործիքները՝ տարածաշրջանում ռազմական գործողություններին վերջ դնելու համար։ Երեխաներն ունեն իրենց հայրենիքում խաղաղ ապրելու իրավունք»,- եզրափակել է նա։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով