Ավելին 5 տարի առաջ - 21:40 25-06-2021

Երգչուհի MakSim-ի վիճակը կտրուկ վատացել է․ Baza

Երգիչուհի MakSim-ը շարունակում է մնալ կոմայի մեջ: Նրան միացված է թթվածնային սարք:

Ինչպես հայտնում է Baza տելեգրամյան ալիքը, երգչուհու վիճակը կտրուկ վատացել է: Նախապես հաղորդվում էր թոքերի 40 տոկոս ախտահարման, այժմ խոսվում է ավելի քան 75 տոկոսի մասին:

Աստղը գտնվում է ծանր վիճակում: Նրան տեղափոխել են «CT-4» պայմանական խումբ, որը ներառում է կորոնավիրուսով տառապող և մեծ մակերեսով թոքերի վնասվածք ունեցող բոլոր հիվանդներին:

Ավելի վաղ արտիստի ներկայացուցիչը հայտնել էր, որ երգչուհի Մարինա Աբրոսիմովայի վիճակը մնում է անփոփոխ: Միևնույն ժամանակ, պնդում են, որ նա չունի թեստերով հաստատված կորոնավիրուս:

Հունիսի 19-ին երգչուհուն միացվել է արհետական շնչառության սարք: Նրան քնեցրել են թմրամիջոցների միջոցով, քանի որ թոքաբորբով պայմանավորված արյան թթվածնային հագեցվածության ցուցանիշը չափազանց ցածր էր: Նրա՝ COVID-19- ի նախորդ բոլոր թեստերը բացասական են եղել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով