Ներքին 2 տարի առաջ - 15:57 11-03-2024

9-ամյա երեխայի վիճակը կտրուկ վատացել է Երևանի բուժկենտրոններից մեկը տեղափոխելու ճանապարհին

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արարատի մարզի բնակիչ 9-ամյա երեխան մարտի 7-ից ունեցել է ջրծաղիկին բնորոշ վեզիկուլյար ցան, ֆեբրիլ ջերմություն։

Մարտի 10-ին` ժամը 17։00-ի սահմաններում որովայնացավերի կապակցությամբ դիմել են «Արարատի» ԲԿ։
Մի քանի ժամ անց ընդհանուր վիճակի կտրուկ վատացման ֆոնին որոշում է կայացվել երեխայի տեղափոխել Երևանի բուժկենտրոններից մեկը, սակայն ճանապարհին նրա վիճակը կտրուկ վատացել է, արձանագրվել է սրտի կանգ, որի կապակցությամբ հիվանդին տեղափոխել են ամենամոտ տեղակայված բուժհաստատություն՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

Ժամը 23:30` 50 րոպե տևողությամբ կատարված լայնածավալ ՍԹՎ միջոցառումները եղել են անարդյունավետ։ Սրտի ռիթմը չի վերականգնվել և 00։20-ին արձանագրվել է կլինիկական մահ։

Մահվան վերջնական պատճառը հայտնի կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ծաղիկ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել էր ԲԿ-ներից մեկում ջրծաղիկով բուժվող երեխայի մահվան դեպքի մասին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան