Արտաքին 5 տարի առաջ - 10:49 24-06-2021

Ֆրանսահայերի խորհուրդը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Ֆրանսահայերի խորհուրդը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրությունների արդյունքների կապակցությամբ: Այս մասին ասված է Ֆրանսահայերի խորհրդի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

«Միջազգային դիտորդները փաստել են, որ քվեարկությունը տեղի է ունեցել առողջ ժողովրդավարության պայմաններում: Ֆրանսահայերի խորհուրդը լիահույս է, որ պատերազմով և կորոնավիրուսային համաճարակով հիշատակված 2020 թվականի ավարտից և դրա հետևանքով փոթորկված ու ընտրարշավին նվիրված 2021 թվականի սկզբից հետո, երկիրը կվերականգնի իր բնականոն անդորրը և կկարողանա ապահովել բարեկեցիկ ապագա` կառուցված ազատության և հանրապետական ժողովրդավարության արժեքների վրա հիմնված քաղաքական կառավարման վրա։ Ֆրանսահայերի խորհուրդը, զարգանալով հանրապետական հիմնարար արժեքներ ունեցող և դրանք աշխարհի շատ պետություններում տարածած երկրում, ուրախ կլինի Հայաստանում այս արժեքների տարածմանը, ինչպես նաև տնտեսական, կրթական և մշակութային զարգացմանը մասնակցություն ունենալու»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով