Ներքին 8 ամիս առաջ - 16:31 30-01-2026

Ուշադիր հետևում ենք նրանց դատական գործերին․ Դանիական եկեղեցիների խորհուրդը դիմել է Փաշինյանին

Դանիական եկեղեցիների խորհուրդը մեծ ուշադրությամբ հետևում է Հայաստանում ներկայիս իրավիճակին, մասնավորապես՝ Հայ Առաքելական Եկեղեցու մի քանի եպիսկոպոսների կալանավորմանը։ Հայ Առաքելական Եկեղեցին մեր քույր եկեղեցին է, և նրա դանիական համայնքը հանդիսանում է Խորհրդի անդամ։ Ասված է Դանիական եկեղեցիների խորհրդի տարածած հաղորդագրության մեջ։

«Սույն հաղորդագրությամբ ցանկանում ենք արտահայտել մեր լուրջ մտահոգությունը առ այն առնչությամբ, որ Հայաստանում, կարծես թե, ճնշման տակ են հայտնվում հիմնարար մարդու իրավունքները։ Մտքի, խղճի և կրոնի ազատությունները հիմնարար իրավունքներ են, որոնք պաշտպանված են միջազգային կոնվենցիաներով, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, որոնց Հայաստանի Հանրապետությունն ինքն էլ միացել է։

Հայ Առաքելական Եկեղեցին հայ մշակույթի և պատմության առանցքային սյուներից մեկն է։ Այն պատմական եկեղեցի է, որը պետք է արժանանա հարգանքի՝ իր հասարակական նշանակության և օրենքի շրջանակներում իրականացվող իր բնական գործունեության համար, ինչպես նաև որպես կրոնի ազատության և խոսքի ազատության պահպանման արտահայտություն։ Ուստի մենք վճռականորեն կոչ ենք անում, որպեսզի եկեղեցական առաջնորդների նկատմամբ իրականացվող ցանկացած իրավական գործընթաց իրականացվի իրավունքի գերակայության, համաչափության և կրոնի ազատության սկզբունքների լիակատար հարգմամբ՝ հատկապես ներկայումս կալանավորված չորս եպիսկոպոսների պարագայում։ Մենք ուշադիր հետևում ենք նրանց դատական գործերին, ինչպես և բազմաթիվ այլ եվրոպական եկեղեցիներ։

Մենք դիմում ենք Հայաստանի իշխանություններին՝ պահպանելու Հայաստանի բազմադարյա քրիստոնեական ավանդույթը և ապահովելու, որ երկխոսությունը, իրավական վստահությունը և հիմնարար ազատությունների հանդեպ հարգանքը շարունակեն մնալ հայկական հասարակության ուղենիշ արժեքներ։

Խաղաղության, արդարության և հաշտության հույսով՝ «Արդարությունը խաղաղություն կծնի, և արդարության արդյունքը կլինի հանգստություն ու վստահություն՝ հավիտյան» (Եսայիա 32։17)»։

Դանիական Եկեղեցիների Խորհրդի անունից Պետեր Բիրխ, Էլինորի եպիսկոպոս, Դանիայի Ավետարանական Լյութերական Եկեղեցի, նախագահ

Աղբյուր՝ Danske Kirkers Råd

26.01.2026

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով