Մամուլ 5 տարի առաջ - 08:20 24-06-2021

Պարտվածներին կընդգրկեն մի մարմնում․ Հրապարակ

«Նախօրեից Նիկոլ Փաշինյանն ընդունում է մարդ-կուսակցությունների առաջնորդներին, որոնք մասնակցում էին ընտրապայքարին, բայց նրանց հիմնական առաքելությունը ձայներ փոշիացնելն ու Փաշինյանի հաղթանակին նպաստելն էր։ Ընդունել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, նորաստեղծ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանին, Շիրինյան-Բաբաջանյան ռոմանտիկ դաշինքից՝ Լևոն Շիրինյանին և Արման Բաբաջանյանին, Սամվել Բաբայանին, ՔՈ վարչության անդամ Սուրեն Սահակյանին, նաև Տիգրան Ուրիխանյանին՝ «Մեր տունը Հայաստանն է» քաղաքական ուժի ղեկավար, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանին, Տիգրան Արզաքանցյանին, Սամվել Բաբայանին, Դավիթ Սանասարյանին։

Բայց Փաշինյանը նրանց ոչ թե պաշտոններ է առաջարկել, այլ արտախորհրդարանական ուժերից ձևավորված մի մարմին, որտեղ ներգրավված կլինեն պարտված ուժերի այն առաջնորդները, ովքեր կսեղմեն իր մեկնած «համերաշխության ձեռքը»։ Ասել է, թե ճիշտ չէ, որ քաղաքական այդ կապիտալը կորչի, և պետք է նրանք իրենց կարծիքը հայտնեն, որոնք ինքը կլսի և կկիրառի։

Մեզ ասացին, որ որևէ գործչի կոնկրետ պաշտոն չի առաջարկվել որևէ համակարգում, ինչից հանդիպման մասնակիցներից ոմանք եզրակացրել էին, որ ստեղծվելիք խորհուրդը կգործի բյուջեի հաշվին, և խորհրդի անդամներն էլ աշխատավարձ կստանան։ Այսինքն՝ Փաշինյանն իր համախոհ-հաճախորդներին անգործ չի թողնի։

Հիշեցնենք, որ հունիսի 21-ի հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը երկխոսության կոչ էր արել բոլոր «սեգմենտներին», որոնց հետ մինչ այդ բանավեճ է ունեցել։ Այս հրավերը որոշ ուժեր, օրինակ, Ազգային ժողովրդական բևեռը և Կարին Տոնոյանի «5165» շարժումը, մերժել են»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի