Ներքին 5 տարի առաջ - 13:47 22-06-2021

Լիտվան իր աջակցությունն է հայտնել խաղաղ ու անվտանգ երկրում ապրելու հայ ժողովրդի ձգտմանը

Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան շնորհավորել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ:

Այս մասին հայտնում է Լիտվայի նախագահի պաշտոնական կայքը:

Գիտանաս Նաուսեդան Փաշինյանին նոր կառավարության կազմման պատասխանատու գործում մաղթել է հաջողություններ, համբերություն ու նվիրում: «Քաղաքական կայունությունը հատկապես կարևոր է Հայաստանի քաղաքացիների համար վերջին պատերազմից հետո: Մենք աջակցում ենք հայ ժողովրդի ձգտմանը՝ ապրել խաղաղ, անվտանգ ու կայուն պետությունում»,- ասել է նախագահ Նաուսեդան:

Նա ընդգծել է Հայաստանի ազգային անվտանգությունն ու ինքնիշխանությունը պահելու, ինչպես նաև տարբեր քաղաքական ուժերի միջև ու հասարակության ներսում տարանջատումները հաղթահարելու ու բոլորին միավորելու կարևորությունը՝ ի շահ պետության: Լիտվայի նախագահը կոչ է արել ակտիվ ջանքեր գործադրել բարեփոխումներ իրականացնելու հարցում՝ հանուն Հայաստանի և ԵՄ միջև հաջող ու արդյունավետ համագործակցության: Նա շեշտել է, որ սա հատկապես կարևոր է ԵՄ-Հայաստան համագործակցության համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելու տեսանկյունից:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի