Ներքին 5 տարի առաջ - 01:13 21-06-2021

Սուրեն Սահակյանը աթոռով ոչ ոքի գլխին չի հարվածել․ ՔՈ

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որով հերքվում է կուսակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Սուրեն Սահակյանի մասնակցությունն այսօրվա՝ աթոռով կին դիտորդի գլխին խփելու միջադեպին։

Հայտարարության մեջ մասնավորապես գրված է․

«Համացանցում շրջանառվում է վիդեո, ըստ որի ՔՈ ՍԴԿ ԳՄ անդամ Սուրեն Սահակյանը աթոռով հարվածել է կուսակցություններից մեկի ներկայացուցչի: Հերքում ենք նման տեղեկատվությունը: Հոլովակում հստակ տեսանելի է, որ աթոռը նետում է մուգ վերնազգեստով տղամարդը, իսկ Սուրեն Սահակյանը սպիտակ վերնաշապիկով է։

Դատապարտում ենք նման ապատեղեկատվության տարածումը:

Ցավում ենք միջադեպի առնչությամբ, որը հրահրվել է՝ խոչընդոտելով մեր իրավունքների իրացումը և առավել ևս ցավում ենք, որ այն պատճառ է դարձել որևէ կերպ դրանում մեղավորություն չունեցող մեր գործընկերոջ վնասվածք ստանալուն»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ