Ներքին 5 տարի առաջ - 23:17 19-06-2021

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իտալիայի Սենատի փոխնախագահի հետ

ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այսօր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնային: Վերջինս Հայաստան է այցելել խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար։ Նա ներկա է եղել նաև 2018 թ․ դեկտեմբերին կայացած արտահերթ ընտրություններին։

Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Պաոլա Տավերնային։ Իտալիայի Սենտաի փոխնախագահը հույս է հայտնել, որ այս ընտրությունները կթոթափեն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո երկրում հաստատված լարվածությունը։

Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց վերադարձի կարեւորությանը եւ այդ հարցում միջազգային գործընկերների մասնակցությանը, Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ իրականացված ոտնձգությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ բանակցությունների վերսկսմանը վերաբերող հարցեր: Իտալական կողմը Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանման աշխատանքներում ներգրավվելու պատրաստակամություն է հայտնել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան