Ներքին 3 տարի առաջ - 18:47 13-12-2022

Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Աջմանի միջազգային բարեգործական կազմակերպության փոխնախագահի հետ

Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը դեկտեմբերի 13-ին հանդիպում է ունեցել Աջմանի միջազգային բարեգործական կազմակերպության փոխնախագահ Ալի Աբդուլլահ Ալ Շեհիի հետ։

Ինչպես հայտնում են ԱՍՀ նախարարությունից, ընդգծելով տարբեր ոլորտներում հայ-էմիրաթական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված աշխատանքների կարևորությունը՝ կողմերը սոցիալական պաշտպանության ոլորտում հետագա համագործակցության պատրաստակամություն են հայտնել։ Մասնավորապես՝ շեշտվել է հեռավոր համայնքների բնակիչների ներգրավմամբ զբաղվածության ապահովման և սոցիալական աջակցության ծրագրեր իրականացնելու անհրաժեշտությունը։

Համագործակցության շրջանակում կարևորվել է նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին ուղղված միջոցառումների դերը։

Աջմանի միջազգային բարեգործական կազմակերպության փոխնախագահը գործընկերներին առաջարկել է այցելել Հայաստան՝ տեղում ծանոթանալու համագործակցության հնարավորություններին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»