Ներքին 5 տարի առաջ - 23:55 18-06-2021

5165 շարժման անդամները քարոզարշավի վերջին օրը եղել են Էջմիածնում և Գյումրիում

5165 շարժման առաջնորդ Կարին Տոնոյանն ու շարժման անդամները քարոզարշավի վերջին օրը սկսել են Էջմիածին քաղաքից: Սուրբ Գայանե եկեղեցում աղոթքից հետո շրջել են քաղաքով, ներկայացրել իրենց քաղաքական ուժի նախընտրական ծրագրի դրույթները՝ առաջնահերթությունը տալով անվտանգության ոլորտում հոգևոր և մշակութային բաղադրիչներին։

«Քաղաքացիներին փոխանցվեցին Կարին Տոնոյանի կողմից գրված անհատական նամակները, որոնցով 5165 շարժումը կոչ է անում պարտադիր մասնակցել առաջիկա արտահերթ ընտրություններին` սեփական երկրի ապագան կանխորոշելու հրամայականով։

Հաջորդիվ 5165 շարժումը մեկնեց Գյումրի՝ ճանապարհին կանգ առնելով և ծաղիկներ խոնարհելով Սողոմոն Թեհլերյանի հուշարձանի մոտ»,- ասվում է 5165 շարժման հաղորդագրության մեջ:

5165 շարժումը Գյումրիում անցկացրել է հանրահավաք, որի ժամանակ Կարին Տոնոյանը ևս մեկ անգամ կոչ է արել բոլորին գնալ ընտրության՝ քվեարկելով խղճի կամոք։

Հանրահավաք ժամանակ 5165 շարժման անդամները խոսել են Հայաստանում առկա խնդիրներից՝ անվտանգության, կրթության, առողջապահության և մի շարք այլ ոլորտներում, առաջարկել են լուծման իրենց տեսլականը։

Օրվա ավարտին 5165 շարժումը երթ է իրականացրել դեպի Գյումրու Սուրբ Աստվածածին (Յոթ վերք) եկեղեցի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով