Արտաքին 1 տարի առաջ - 19:08 02-08-2025

ՀԱՄԱՍ շարժման «Բեյթ Հանուն» գումարտակի վերջին անդամները հանձնվել են

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման «Բեյթ Հանուն» գումարտակի լուծարման մասին, որը գործում էր Գազայի հատվածի հարավում: Բանակի մամուլի ծառայության տվյալներով՝ այս ստորաբաժանման վերջին անդամները օգոստոսի 2-ին հանձնվել են իսրայելական զինվորականներին։

««Բեյթ Հանուն» գումարտակը սպառնալիք էր ներկայացնում Իսրայելի Սդերոտ քաղաքի համար։ Սա ևս մեկ նվաճում է «Գիդեոնի կառքերը» գործողության շրջանակներում», - ասվում է մամուլի ծառայության հայտարարության մեջ: Գերատեսչությունը հավելել է, որ «այսօր՝ օգոստոսի 2-ին, Բեյթ Հանուն բնակավայրի տարածքում գործել է 162-րդ դիվիզիայի հրամանատարության ներքո գտնվող Գիվատի գումարտակի մարտական խումբը: Գործողության ընթացքում զինծառայողները հայտնաբերել են թունելի հորանից դուրս եկող մի քանի զինյալների, որոնք հանձնվել են զորքերին»,- շարունակել է մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Իսրայելի բանակը հայտարարեց պաղեստինյան անկլավի հյուսիսային և հարավային շրջաններում ռազմական գործողությունների մեկնարկի մասին՝ որպես «Գիդեոնի կառքերը» անվամբ լայնածավալ ցամաքային գործողության մաս: Դրա հայտարարված նպատակը Համասի վերջնական պարտությունն է և Գազայում պահվող բոլոր իսրայելցի պատանդների ազատ արձակումը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան