Արտաքին 5 տարի առաջ - 21:42 17-06-2021

Թուրքիան կապահովի Քաբուլի օդանավակայանի անվտանգությունը

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ Թուրքիան Միացյալ Նահանգների հեռանալուց հետո նախատեսում է ապահովել Քաբուլի օդանավակայանի անվտանգությունը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նրա խոսքով՝ այս մասին երկու երկրների ղեկավարներ Ջո Բայդենը և Թայիփ Էրդողանը խոսել են այս շաբաթ կայացած հանդիպմանը:

«Նրանք մանրամասն քննարկել են օդանավակայանը պաշտպանելու հնարավոր առաքելությունը, երբ գործողությունն ավարտվի: Նախագահ Էրդողանը հասկացրել է, որ աջակցություն է անհրաժեշտ, իսկ նախագահ Բայդենը ասել է, որ այն կտրամադրվի։ Կա պարտավորություն, որ Թուրքիան առանցքային դեր կխաղա Համիդ Քարզայի անվան (Քաբուլի) օդանավակայանի անվտանգության ապահովման գործում», - ասել է նա:

Բացի այդ, ԱՄՆ նախագահի խորհրդականը շեշտել է, որ ամերիկյան կողմը պլանավորում է իր անելիքներն այն դեպքում, եթե Թուրքիան չկարողանա կատարել այդ ուղղությամբ իր ծրագրերը:

Ավելի վաղ Եվրոպայում դաշնակիցները Միացյալ նահանգներին խնդրել էին հետաձգել Աֆղանստանից զորքերի դուրսբերումը:

2020-ին ԱՄՆ-ը և աֆղանական «Թալիբան» արմատական ​​շարժումը ավելի քան 18 տարվա պատերազմում առաջին անգամ խաղաղության համաձայնագիր են ստորագրել: Պայմանավորվածությունների համաձայն՝ ամերիկյան զորքերը պետք է Աֆղանստանը լքեն մինչ մայիսի 1-ը: ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հայտարարել է թալիբների հետ պայմանագրերը վերանայելու մտադրության մասին:

Ամերիկյան գործողությունն Աֆղանստանում սկսվել է ի պատասխան 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում