Արտաքին 5 տարի առաջ - 18:34 20-08-2021

Թալիբները փակել են Քաբուլի օդանավակայանի մուտքը

Թալիբները փակել են Աֆղանստանի քաղաքացիների մուտքը Քաբուլի օդանավակայան: Այդ մասին ուրբաթ` օգոստոսի 20-ին, հայտնել է al-Arabiya հեռուստաալիքը:

«Թալիբան» շարժումը թույլ չի տալիս քաղաքացիներին հասնել Քաբուլի օդանավակայան»,- հայտնում է հեռուստաալիքը:

Նախօրեին Քաբուլի օդանավակայանից մեկնելուն սպասվում էր 6000 մարդ:

Հիշեցնենք, որ թալիբները սկսել են ձերբակալել նախկին պաշտոնյաներին: Հարազատները հայտնում են Աֆղանստանի նախկին կառավարության պաշտոնյաների ձերբակալման կամ անհետացման մասին:

Լրատվամիջոցները հայտնում են նաև, որ թալիբները փնտրում են աֆղաններին, ովքեր օգնել են ԱՄՆ-ին: Չնայած համաներման խոստմանը՝ թալիբները փնտրում են Աֆղանստանի այն քաղաքացիներին, ովքեր համագործակցել են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում