Ներքին 5 տարի առաջ - 15:33 17-06-2021

Մեր ծրագրում նշված է տարեկան առնվազն 500 միլիոն ներդրումների ներգրավում. Ռոբերտ Քոչարյան

Մարտունու բնակիչների հետ հանդիպման ժամանակ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետ թեկնածու Ռոբերտ Քոչարյանը նշել, է, որ ներդրումներն այժմ զրոյական են. «Մեր ծրագրում նշված է տարեկան առնվազն 500 միլիոն ներդրումների ներգրավում: Համոզված եմ, որ երկրորդ տարում ներդրումները կկազմեն 1 միլիարդ»:

Երկրորդ նախագահը հիշեցրեց, որ 1997թ. փոքր և միջին բիզնեսի մասնաբաժինը ՀՆԱ-ի 16-17 տոկոսն էր, 2008-ին` 46 տոկոսը:

«Մենք նպատակային քաղաքականություն էինք վարում ՓՄՁ զարգացման համար 10.5 տոկոս տնտեսական աճի դեպքում: Համաշխարհային բանկը մեզ Կովկասյան վագր էր անվանում: Նպատակն էր մասնաբաժինը հասցնել ՀՆԱ-ի 70 տոկոսին: ՓՄՁ-ները խթանելու նպատակով 2020թ. ընդունվեց հատուկ օրենք և ստեղծվեց հատուկ ստրուկտուրա: Մոտ մեկ տարի առաջ դրա կեսը փակ էր, բոլոր մարզային գրասենյակները փակ էին»,- նշեց Քոչարյանը` շեշտելով, որ ՓՄՁ-ների զարգացումը կլինի ամենակարևոր խնդիրներից մեկը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»