Արտաքին 5 տարի առաջ - 13:25 17-06-2021

Լիտվան և Էստոնիան մեղադրել են Ռուսաստանի ռազմական ավիացիային իրենց սահմանները խախտելու մեջ

Լիտվան և Էստոնիան մեղադրում են Ռուսաստանին ռազմական ինքնաթիռներով իրենց օդային տարածքը խախտելու մեջ, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով բալթյան երկու երկրների կառավարական գերատեսչությունները:

Չորեքշաբթի Լիտվայի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչը, որին պաշտոնական բողոք են ներկայացրել: Փաստաթղթում ասվում է, որ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռ նախօրեին հատել է Լիտվայի օդային տարածքը Բալթիկ ծովի վրայով՝ մեկ կիլոմետր խորանալով դեպի երկրի տարածքը: Լիտվայի իշխանությունները Ռուսաստանից պահանջել են կատարվածի վերաբերյալ պաշտոնական բացատրություն, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել, որպեսզի հետագայում դա չկրկնվի:

Ըստ Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասի՝ Ռուսաստանի գործողությունները կապված են Բալթիկայում անցկացվող միջազգային BALTOPS զորավարժությունների հետ, որոնք կազմակերպել է ԱՄՆ-ն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»