Ներքին 5 տարի առաջ - 11:34 17-06-2021

Վերսկսվում է Երևան-Բաթումի չվերթը

«Արմենիա» ավիաընկերությունը սկսում է սեզոնային չարտերային թռիչքներ Երեւանից Բաթումի` «Ալիք Մեդիայի» փոխանցմամբ՝ հայտնում է Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը:

Նախօրեին ավիաընկերությունն իր առաջին թռիչքն է կատարել: Երեւան – Բաթումի – Երևան չվերթներն իրականացվելու են շաբաթական մեկ անգամ ` երեքշաբթի օրերին, մինչև հունիսի 22-ը, իսկ հունիսի 22-ից սեպտեմբերի 15-ը` շաբաթը երկու անգամ:

Վրաստանը կանոնավոր միջազգային թռիչքները վերականգնեց 2021 թվականի փետրվարի 1-ից ՝ մեկ տարվա դադարից հետո:

Օդային ճանապարհով Վրաստան հասնելու համար օտարերկրացիները պետք է ունենան կորոնավիրուսի դեմ լիարժեք պատվաստումը հաստատող փաստաթուղթ և բացասական PCR թեստի պաստասխան:

Այսօր վերականգնվել է նաև գնացքների շարժը` Երեւան-Թբիլիսի-Բաթումի երթուղով. 15 ամսվա դադարից հետո առաջին գնացքը Երեւանից Վրաստան ուղեւորներ է տեղափոխել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով