Ավելին 5 տարի առաջ - 21:10 16-06-2021

Հայտնի սուպերմոդելն ակնարկել է կարիերան ավարտելու մասին

Սուպերմոդել Ջիջի Հադիդը խոսել է իր անձնական կյանքի ու կարիերայի փոփոխությունների մասին: i-D պարբերականին տված հարցազրույցում նա պատմել է, որ անցյալ սեպտեմբերին իր դստեր՝ Հայի լույս աշխարհ գալուց հետո հասկացել է, թե ինչ է ինքն իրականում ցանկանում:

«Նորաձևության հետ կապված իմ բոլոր երազանքները կատարվել են, և ես ասում եմ. «Հիմա ի՞նչ»: Ինձ պետք չէ ամսագրի մեկ այլ շապիկ կամ գովազդային արշավ: Ես նախընտրում եմ սա թողնել նոր դեմքի, մեկի համար, ում համար դա այս պահին իսկապես կփոխի կյանքը կամ կարիերան: Որտե՞ղ կարող եմ ճանապարհ բացել հաջորդ սերնդի համար և իմ էներգիան և ժամանակը կենտրոնացնել այլ բանի վրա», - ասել է Հադիդը:

Մոդելը հավելել է նաև, որ իրեն շատ է դուր գալիս իր աշխատանքը և ընկերական թիմը: Այնուամենայնիվ, նա ցանկանում է ավելի շատ ժամանակ անցկացնել իր դստեր հետ և խոսել է ստուդիայում մանկական սենյակ կազմակերպելու ծրագրերի մասին, եթե այնուամենայնիվ այնտեղ աշխատի, սակայն ոչ ավելի, քան շաբաթը մի քանի օր:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում