Արտաքին 5 տարի առաջ - 23:08 04-03-2021

ԿԱԴԻՐՈՎՆ ԱԿՆԱՐԿԵԼ Է ՆԵՄՑՈՎԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆՐԱ ՈՒՂԵԿՑԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը մեկնաբանել է լրագրողների հաղորդած այն տվյալները, թե իբր Բորիս Նեմցովի սպանության օրը հանցագործության հանցակիցները զանգահարել են սենատոր Սուլեյման Գերեմեևին և Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովին: Նա հերքել է այս լուրը:
Կադիրովը կոչ է արել փնտրել, թե «ուր են տանում ակնհայտ հետքերը»:
Այս կապակցությամբ նա շեշտել է, որ «Արևմուտքը պահել է Նեմցովին այնքան, քանի դեռ նա պետք էր»։ «Նրան վերացրել են հենց այն ժամանակ, երբ օտարերկրյա տերերը գտել են, որ նա իր դերն արդեն խաղացել է»,- գրել է Կադիրովը իր Telegram-ի ալիքում:

Ինչպես նշել է Չեչնիայի ղեկավարը, քաղաքական գործիչն այլևս ոչ մի օգուտ չի բերել արևմտյան երկրներին: Արդյունքում «պատիժը բաժին է ընկել ուղղիչ գաղութի ներկայիս բանտարկյալին»,- նշել է Կադիրովը՝ նկատի ունենալով ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին:
Նա նաև մատնանշել է Նեմցովի ուղեկցի դերը սպանության մեջ: Կադիրովը հավելել է, որ նկատի ունի ուկրաինացի մոդել Աննա Դուրիցկայային: Նրա խոսքով՝ Ուկրաինան «հայտնվում է հանցագործության հետ կապված բոլոր ամենակարևոր դրվագներում և իրադարձություններում»:

«Հաղորդվում է, որ ատրճանակը, որով նրան կրակել են, նույնպես բերվել է Ուկրաինայից, մարդասպանը թաքնված է եղել այնտեղ:
Բացի այդ՝ Չեչնիայի ղեկավարը հայտնաբերել է «Դուրիցկայայի պահվածքի մեջ բազմաթիվ տարօրինակություններ»: Նա հիշել է, որ սպանությունից անմիջապես հետո, «կարծես պատվերով», նա մոտեցել է մոտակա աղբատարին, որն առաջին հայացքից ոչ մի կապ չուներ միջադեպի հետ: Չեչնիայի ղեկավարը ենթադրել է, որ հենց այնտեղ են եղել հավանական մարդասպանները։
«Եվ եթե դա այդպես չէ, ապա ինչի՞ մասին էր նրանց հետ 5 րոպե խոսում»,- ասել է Կադիրովը:
Բացի այդ՝ նրան անհանգստացրել է այն փաստը, որ «Դուրիցկայան առանձնապես ուշադրություն չէր դարձնում իր կողքին ընկած ուղեկիցին»: Նրա խոսքով ՝ վերջինս փորձեր չի արել նրան ուշքի բերելու և «նույնիսկ իրականում չի տեսել, թե ինչ վիճակում է գտնվում»: Սպանությունից հետո նա փախել է Ուկրաինա:
«Մենք նույնպես հարցեր ունենք: Եվ դրանք ավելի շատ են, քան պատասխանները: Համոզված եմ, որ իրենց Արևմուտքին վաճառած սրիկաները դրանց չեն պատասխանի»,- շեշտել է Չեչնիայի ղեկավարը:
Արդյունքում, Կադիրովը վստահ է, որ արևմտյան հատուկ ծառայություններն են Նեմցովի սպանության իրականացնողները, «որ փորձում են խաթարել իրավիճակը երկրում և վարել իրենց քաղաքականությունը»:
Վերջում Կադիրովը ասել է, որ «չեչեններին օգտագործելու բոլոր փորձերը ապարդյուն կանցնեն»:
Դուրիցկայան մինչ 2015-ի փետրվարը Նեմցովի մտերիմ ընկերն էր: Սպանությունից հետո մոդելը ցուցմունք է տվել ու թռել Կիև: Ռուսաստանի մայրաքաղաքում աղջիկը չի ներկայացել նույնիսկ դատաքննության ընթացքում՝ չնայած փաստաբանների բազմաթիվ պահանջներին։
Ավելի ուշ լրատվամիջոցներում հայտնվել էր տեղեկատվություն, ըստ որի՝ ռուս ընդդիմադիր գործչի սիրելին անշարժ գույք ունի: Խոսքը Կիևի Գոլոսեևսկի շրջանում գտնվող Նաուկի պողոտայի 4 բնակարանների մասին է: Նա ևս հաստատել է բնակության մասին լուրը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով