Ներքին 5 տարի առաջ - 23:25 15-06-2021

Ինչ վերաբերում է ընտրակաշառքի դեպքին, ապա այն շինծու է․ Արթուր Վանեցյան

«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը, պատասխանելով ընտրակաշառքի բացահայտման վերաբերյալ իրավապահների հայտարարությանը, ասաց, որ դա շինծու գործ է։

«Ես մի առիթով ասել եմ, որ մուրճով մեր երկրի տարբեր հատվածներում վազող հոգեկան խնդիրներ ունեցող մարդը ոչ թե ասֆալտին փռող է, այլ ասֆալտ փռող է, և դատելով ճանապարհներից՝ նա ասֆալտ էլ չի կարողանում փռել։ Իսկ ինչ վերաբերում է ընտրակաշառքի դեպքին, ապա այն շինծու է, և ոչ մի աղերս չունի իրականության հետ։ Այն ցուցակը, որը ներկայացվել է, թե 140 հոգու ընտրակաշառք է բաժանվել, այդ 140 հոգուց առնվազն 40-ը կամ Հայաստանում չեն, կամ մահացած են, մնացածը քննությունը կպարզի։ Դա նպատակ ունի մեր աշխատանքին խոչընդոտելու»,- ասաց Վանեցյանը՝ հավելելով, որ մանրամասներ չի կարող ասել, քանի որ նախաքննություն է ընթանում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»