Արտաքին 5 տարի առաջ - 21:13 15-06-2021

Ըստ Դավութօղլուի՝ Բայդեն-Էրդողան հանդիպման օրակարգում պիտի լիներ Հայոց ցեղասպանության հարցը

Հունիսի 14-ին Բրյուսելում ՆԱՏՕ գագաթնաժողովի շրջանակներում առաջին անգամ կայացել է Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ջո Բայդենի հանդիպումը։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Նախօրեին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Բելգիա մեկնելիս, անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման թեմային, Էրդողանն ասել էր․ «Սա մեզ համար շատ ցավոտ գործընթաց էր։ Մենք չենք կարող այս հարցն անտեսել ու օրակարգ չբերել, դա ճիշտ չի լինի, որովհետև Թուրքիան պատահական երկիր չէ: Հուսով եմ (Բայդենի հետ) այնպիսի հանդիպում կլինի, որը մոռացության կմատնի ապրիլի 24-ը»։

Մինչդեռ Բայդենի հետ շուրջ 90 րոպե տևած հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահը հայտնել էր, որ Հայոց ցեղասպանության թեմային որևէ անդրադարձ չի եղել․ «Փառք Աստծո, ընդհանրապես օրակարգ չի եկել»։

Էրդողանի այս հայտարարությունը մեծ աղմուկ է բարձրացրել թուրքական մամուլում և ընդդիմադիր քաղաքական շրջանակներում:

Նախկին արտգործանախար, ներկայումս ընդդիմադիր «Ապագա» (Gelecek) կուսակցության առաջնորդ Ահմեթ Դավութօղլուն կոշտ է արձագանքել Էրդողանի հիշյալ հայտարարությանը:

Դավութօղլուն Էրդողանին մեղադրել է համարձակություն չդրսևորելու մեջ:

«Թրամփի՝ Էրդողանին ուղղված «Հիմար մի եղիր» նամակից հետո ևս մեկ անգամ հիասթափություն ապրեցինք: 1915թ. դեպքերի վերաբերյալ ասել, որ «Փառք Աստծո, այդ հարցն օրակարգ չի եկել», անզորություն է: Դա արտացոլում է այն պասիվ ենթագիտակցությունը, որը չի կարող քողարկել քաջությունը»,-գրել է Դավութօղլուն:

Ընդդիմադիր գործչի համոզմամբ՝ Հայոց ցեղասպանության հարցը Էրդողան-Բայդեն հանդիպման ժամանակ պետք է օրակարգում հայտնվեր և Բայդենին անհրաժեշտ պատասխան տրվեր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»