Արտաքին 5 տարի առաջ - 20:38 15-06-2021

Միջազգային մամուլի անդրադարձը Էրդողան-Բայդեն հանդիպմանը

Ermenihaber-ը հաղորդում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 14-ին Բրյուսելում հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Միջազգային մամուլը լայնորեն արձագանքել է երկու նախագահների հանդիպմանը։

Այսպես, «Reuters»-ը նկատել է, որ Բայդենի՝ ԱՄՆ նախագահ դառնալուց հետո առաջին անգամ կայացած այս հանդիպումը թեև «դրական» մթնոլորտում է անցել, սակայն Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում առկա խոշոր տարաձայնությունների հանգուցալուծման համար որևէ առաջընթաց չի ապահովել։

«The Wall Street Journal»-ն էլ նախագահների հանդիպումը բնութագրել է որպես «ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների՝ Լիբրայից մինչև Սիրիա և Աֆղանստան անվտանգության շահերից բխող ընդհանուր հիմքերի որոնում և խաթարված հարաբերությունները վերականգնելու փորձ»։

«Al Jazeera»-ն մեջբերել է Էրդողանի այն խոսքերը, որ հանդիպումն անցել է արդյունավետ և անկեղծ մթնոլորտում և որ «երկկողմ հարաբերություններում անլուծելի խնդիրներ չկան»։ Աղբյուրը հիշեցրել է նաև, որ Էրդողանն ու Բայդենը միմյանց ճանաչում են արդեն երկար տարիներ, սակայն նրանց հարաբերություններում հաճախակի են խնդիրներ ծագում։

«Euronews»-ն էլ ընդգծել է հատկապես Էրդողանի այն հայտարարությունը, թե ԱՄՆ–Թուրքիա հարաբերություններում անլուծելի խնդիրներ չկան։ Աղբյուրը, սակայն, ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ թուրք–ամերիկյան լարվածության հիմնական պատճառներից մեկի՝ S-400 ՀՕՊ համակարգերի հետ կապված տարաձայնությունների լուծման առումով այս հանդիպումը առանձնապես հույսեր չի ներշնչում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան