Ավելին 5 տարի առաջ - 20:40 14-06-2021

Ferrari-ն շքեղ հագուստի նոր շարք է թողարկել և ռեստորան է բացել

Իտալական Ferrari սպորտային և մրցարշավային մեքենաներ արտադրող ընկերությունը գործարկել է իր հագուստի շարքը և բացել է ռեստորան: Այդ մասին գրում է La Stampa թերթը:

Ստեղծագործական տնօրենն է դարձել Ռոկկո Իաննոնեն, ով նախկինում աշխատում էր Armani-ի հետ: Հագուստի շարքի հիմնական գույները կարմիրն ու դեղինն են: Առաջին հավաքածուի ցուցադրությունը տեղի ունեցավ Մարանելլոյում հունիսի 13-ին՝ ընկերության սպորտային մեքենաների գործարանում:

Նշվում է, որ գործվածքների նախշերի շատ նմուշներ վերցվել են Enzo Ferrari- ի կողմից 1947 թվականին հիմնադրված ընկերության արխիվներից:

Հավաքածուները թողարկվելու են տարին մեկ անգամ և վաճառվելու են Մարանելլոյի, Հռոմի, Միլանի, Լոս Անջելեսի և Մայամիի բուտիկներում և առցանց խանութում: 2022 թվականին խանութ կբացվի Չինաստանում:

Cavallino ռեստորանը բացվում է Ferrari գործարանի դիմաց և իր առաջին այցելուներին ընդունելու է հունիսի 15-ին: Կերակուրներն այնտեղ կպատրաստի շեֆ-խոհարար Մասիմո Բոտտուրան:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»