Ներքին 5 տարի առաջ - 16:31 11-06-2021

ԱՀ Աժ-ի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել է հերթական նիստը

Հունիսի 11-ին ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն Արամ Հարությունյանի նախագահությամբ հրավիրել է հերթական նիստը:Հանձնաժողովի 5 անդամներից նիստին ներկա էին 3-ը:

Քննարկվել է ««Կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:

ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի ներկայացրած օրենքի նախագծով առաջարկվում է՝ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտներին իրավունք տալ ստանալու պետական նմուշի դիպլոմ` կառավարության կողմից սահմանված կարգով և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած մասնագիտական-առարկայական ծրագրերի համաձայն:

Հանձնաժողովի նիստում առաջարկվել է վերախմբագրել նախագիծը և նշել կոնկրետ ժամկետներ: Նախարարի կողմից ընդունվել է առաջարկությունը և որոշվել ՝ պետական նմուշի դիպլոմ տալու ժամկետ սահմանել մինչև 2023-2024 ուսումնական տարվա ավարտը:

3 կողմ ձայնով գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ նախագիծը կներկայացվի առաջիկա լիագումար նիստի քննարկմանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան