Ավելին 5 տարի առաջ - 23:20 10-06-2021

Հարի Մելինգը «Թագուհու գամբիտը» ֆիլմից՝ սերիալում կմարմնավորի Էդգար Պոյին

Բրիտանացի դերասան Հարի Մելինգը, որը հայտնի է «Հարի Փոթեր» և «Թագուհու գամբիտը» ֆիլմերից, կնկարահանվի Netflix- ի մեկ այլ սերիալում`«Ամենատես աչքը» (The Pale Blue Eye), հաղորդում է Deadline պորտալը: Մելինգը մարմնավորելու է անգլիացի դասական Էդգար Ալան Պոյին երիտասարդ տարիքում, որը կդառնա տարեց փորձառու խուզարկուի (Քրիստիան Բեյլ) օգնականը: Հիմա Պոն երիտասարդ կուրսանտ է, և միայն տարիներ անց նա կդառնա աշխարհահռչակ գրող:

Սերիալում խուզարկուն և նրա օգնականը հետաքննելու են սպանությունների խճճված շարքը, որը տեղի է ունեցել 1830 թվականին Միացյալ Նահանգների՝ Ուեսթ Փոյնթի ռազմական ակադեմիայում:

Սերիալի ռեժիսորը կլինի Սքոթ Քուփերը («Սև զանգված», «Թշնամիներ»)։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան