Արտաքին 4 տարի առաջ - 09:43 29-10-2021

Բենեդիկտ Քամբերբեթչը կմարմնավորի Լոնդոնում թունավորված ԿԳԲ-ի նախկին աշխատակից Լիտվինենկոյին

Դերասան Բենեդիկտ Քամբերբեթչը ցանկանում է խաղալ Londongrad սերիալում, որը նախատեսում է նկարահանել HBO հեռուստաալիքը: Նա մտադիր է մարմնավորել ԿԳԲ-ի նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոյին, որին թունավորել էին Լոնդոնում, հաղորդում է Variety ամսագիրը։

Սերիալը հիմնված կլինի Ալան Քոուելի «Վերջին լրտեսը» ֆիլմի վրա։ Բացի գլխավոր դերից, Քամբերբեթչը կզբաղվի նաև Londongrad-ի պրոդյուսինգով:

Մեծ Բրիտանիա փախած Ալեքսանդր Լիտվինենկոն մահացել է 2006թ.-ին՝ բրիտանական քաղաքացիություն ստանալուց անմիջապես հետո։ Նրա ինքնազգացողությունը սկսել է վատանալ պատգամավոր Անդրեյ Լուգովոյի և գործարար Դմիտրի Կովտունի հետ թեյ խմելուց հետո, ավելի ուշ ԱԴԾ նախկին աշխատակցի մարմնում ռադիոակտիվ պոլոնիում-210 է հայտնաբերվել։ Բրիտանիայում միջադեպին մասնակից են համարում Լուգովոյին ու Կովտունին, իսկ ՌԴ-ում այդ գործընթացը քաղաքականացված են անվանում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան