Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 21:35 10-06-2021

Հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 աճյուն․ Արցախի ԱԻՊԾ

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր Ջրականի Հորադիզ ուղղությունից հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 աճյուն։ Նրանց ինքնությունը պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Զինադադարից հետո մինչ օրս Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել է ընդհանուր 1567 աճյուն։