Արտաքին 5 տարի առաջ - 11:45 10-06-2021

Բրյուսելը զայրացել է Բայդեն-Պուտին հանդիպման կապակցությամբ. Daily Express

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «բառերի պատերազմ» է սկսել Եվրամիության հետ, որը զայրացել է այն փաստից, որ չի ծանուցվել Միացյալ Նահանգների և Ռուսաստանի ղեկավարների առաջիկա հանդիպման մասին: Այս մասին սյունակագիր Կալում Հորը գրել է Daily Express թերթի իր հոդվածում:

Նա նշել է, որ Սպիտակ տան ղեկավարը մեկնում է իր առաջին արտասահմանյան շրջագայությանը պաշտոնը ստանձնելուց ի վեր: ԵՄ առաջնորդներն ասում են, որ իրենք «ուրախ են» Բայդենի ժամանման համար, բայց, ամենայն հավանականությամբ, քաղաքական գործիչները տարբեր կարծիքներ ունեն այդ կապակցությամբ, գրում է լրագրողը:

Հոդվածում մեջբերվում են նաև եվրոպացի բարձրաստիճան մի պաշտոնյայի խոսքերն այն մասին, որ Վաշինգտոնը չի տեղեկացրել Բրյուսելին Բայդենի ու Պուտինի հանդիպումն անցկացնելու մտադրության մասին:

Հրապարակախոսը շեշտել է, որ այս որոշումը զայրացրել է Բրյուսելին, նաև մատնանշել, որ Բայդենը դեռ չի նշանակել Եվրամիությունում ԱՄՆ դեսպան: Արդյունքում եվրոպական մի շարք երկրներ հասկացել են, որ ԵՄ-ն պետք է ցույց տա ՆԱՏՕ-ից իր «ռազմավարական անկախությունը»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում