Մամուլ 5 տարի առաջ - 08:18 10-06-2021

Փաշինյանի այցերի տեսարանն ապահովում են հատուկ հավաքագրված շրջիկ-աջակիցների միջոցով․ Հրապարակ

«Նիկոլ Փաշինյանը նախընտրական մարզային այցերի «մասովկան» ապահովում է հատուկ հավաքագրված շրջիկ-աջակիցների միջոցով։ Նախապես քաղաքացիական ավտոմեքենաներով հանրահավաքի վայր են մեկնում «աջակիցները», որպեսզի Նիկոլ Փաշինյանին դիմավորելիս մեծ բազմություն հավաքված լինի։ Բացի դրանից՝ հատուկ սցենարներ են մտածում, թե ով ինչպես երկրպագի իրենց «աստված» Փաշինյանին։ Ամեն տեղում մի կրեատիվ բան են մտածում փիառշչիկները, որ տպավորություն գործեն հանրության վրա և մարդկանց ներշնչեն, թե շատ մեծ աջակցություն է վայելում Փաշինյանը երկրով մեկ։

Մեզ ասացին, որ մինչ օրս գրեթե բոլոր այցերի ժամանակ Փաշինյանին ուղեկցել են հեղափոխության պահապանները և նրանց հավաքագրած մարդիկ։ Օրինակ, Արագածոտնի մարզի Արագածավանի համայնքապետ Անդրանիկ Պապիկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր ղեկավարած համայնքում Փաշինյանի գլխին վարդի թերթիկներ շաղ տված կինն իրենց համայնքի բնակիչ չէ։ «Մեր գյուղից չի, կարող է՝ իրանց հետ էր եկել, կարող է՝ կողքի գյուղերից էր եկել: Այ մարդ, էդ մարդիկ իրար ծանոթ էին, բերեց՝ իրա ծանոթի գլխին վարդի թերթիկներ շաղ տվեց-գնաց, անձամբ ճանաչում էին իրար, երկար զրուցում էին ինքն ու Փաշինյանը»,- ասաց նա։ Իսկ երեկ Արթիկում մի ցուցարար, հավանաբար՝ Էջմիածնի բնակիչ, լեզվի սայթաքում թույլ տվեց՝ ասելով, թե Փաշինյանն ազատագրել է Էջմիածինը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում