Ավելին 5 տարի առաջ - 22:42 09-06-2021

Միչիգանում հաստատվել է հանտավիրուսի առաջին դեպքը

ԱՄՆ Միչիգան ​​նահանգում մի մարդ է վարակվել հանտավիրուսով: Այս մասին գրում է Detroit Free Press-ը՝ վկայակոչելով տեղական իշխանությունների պաշտոնական հայտարարությունը:

Կինը, ով հավանաբար վարակվել է կրծողներով բնակեցված դատարկ բազմաբնակարան շենքը մաքրելիս, հոսպիտալացվել է: Այժմ նա արդեն ապաքինվում է և բուժվում է տանը:

«Այս վարակը դեռևս շատ հազվադեպ է հանդիպում: Սահմանափակ վարակման դեպքում հնարավոր է կանխել դրա տարածումը, եթե ձեռնարկվեն նախազգուշական միջոցներ», - հայտնել է է տեղի Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Սուսաննա Ռինգլեր-Սերնիգլիան:

Նշվում է, որ հանտավիրուսը հազվագյուտ, բայց ծանր և հաճախ մահացու ելքով շնչառական հիվանդություն է: Վիրուսը դրսևորվում է վարակից 1-5 շաբաթ անց, որն առավել հաճախ տարածվում է թքի, մեզի կամ կրծողների կղանքի հետ շփման միջոցով: Հիվանդությունն ունի հետևյալ ախտանշանները. ջերմություն, գլխացավ, մարմնի ցավեր, ցան, սրտխառնոց, լուծ և թոքային այտուց:

Ավելի վաղ Չինաստանի Յուննան նահանգում տեղի բնակիչը աշխատանքի գնալիս մահացել էր ավտոբուսում, նրա մոտ ախտորոշվել էր հանտավիրուս:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին